ԱրժեքներԺամանց

Այսօր Երջանկության միջազգային օրն է

3.9kviews

Այսօր  մարտի  20-ն է՝ Երջանկության միջազգային  օրը….. իսկ ի՞նչ է երջանկությունը. համաձայն ընդունված սահմանման՝ դա մտավոր-զգացմունքային վիճակ է, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիներով , որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության  վիճակ։ Երջանկությունը, սակայն, մարդիկ տարբեր կերպ են հասկանում, գլխավորապես՝ նյութականացված ու շահադիտական բնույթի, թվարկումների ֆոնին անընդհատ աճում են երջանկության հանդեպ ներկայացվող պահանջները, և որքան դրանք աճում են՝ այնքան համոզվում ենք, որ մարդը երբեք գոհ չէ իր ունեցածով, չունի բավարավարծության զգացողություն, ուրեմն՝ անընդհատ առակայականի ձգտելը երջանկությունը չէ: Վերլուծելով, համադրելով և համեմատելով մարդկային յուրաքանչյուր տեսակի ու նրան բնորոշ պատկերացումների, ընկալումների, ապրելակերպի, աշխարհայացքի առանձնահատկությունները՝ գալիս ենք այն եզրահանգման, որ, եթե «հեռացնենք» նյութականը, ապա կմնա մի զգացողություն, որը բացարձակ կապ չունի այդ բառի հետ, այն է՝ հոգու ներդաշնակություն, հանգստություն, և նոր միայն այս ամենի մեջ կգան «տեղավորվելու» անհատական նյութական արժեքները: Ստացվում է, որ մեր անգիտակցական աշխարհում գոյություն ունեցող ճշմարտությունը գիտակցականը քողարկում է՝ փորձելով «շեղել ճիշտ ճանապարհից»: Ուրեմն՝ երջանկությունը հոգու ներդաշնակությունն է, իսկ եթե հոգին ներդաշնակ է ու խաղաղ, ապա ունենք այն, ինչն իրոք մեզ պետք է:

Եթե վերցնենք ազգային տեսանկյունից, ապա երջանիկ ազգերը՝ դրանք ապահով և սերնդատվության նորմալ ու բնականոն շարունակականությամբ ապրողներն են,  բնականաբար, այդ ամենն իրականացնողները՝ հոգու ներդաշնակություն ունեցող մարդիկ….. մի անքակտելի ու փակ շղթա, որն էլ բարեկցության և առողջ հասարակության առհավատչյան է:

Հաշվի առնելով մեր ազգին պատուհասած աղետներն ու մեր երկրում ստեղծված իրավիճակը՝ բոլորիս մաղթում եմ երջանկություն՝ ապահով երկրում ապրող հոգու ներդաշնակության ու խաղաղության գիտակցման հասած մարդիկ՝  սերնդատվության բնականոն շարունակականությամբ:

Հարգանքով՝

Մերի Եղիազարյան, gmpress.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր

Leave a Response