15.5k
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-9-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 4-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
add a comment