Առողջապահություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 627, մահվան՝ 29 նոր դեպք

2.3kviews

Հայաստանում հոկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 627 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 265 317-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 5397 է:

 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հոկտեմբերի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1218 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6615-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 832 է, ընդհանուր առողջացածներինը՝ 244 842, փաստացի բուժվողներինը՝ 13860(մեկ օրում նվազել է 234-ով): Մեկ օրում արվել է 7533 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 755 063 թեստ:

Leave a Response