Կյանքը de factoՀասարակություն

Պարզեցվել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգը․ ՊԵԿ

4.2kviews

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել է էքսպրես-բեռների հայտարարագրման գործընթացը: Կառավարության որոշմամբ, հաստատվել են էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային հայտարարագրի պարզեցված թղթային ձևերը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բանից։

Ապրանքների հայտարարագրման պարզեցված ընթացակարգը հնարավորություն է տալիս սուրհանդակային ծառայությունների կողմից տեղափոխվող առաքանիների մեջ պարունակվող յուրաքանչյուր ապրանքի համար առանձին մաքսային հայտարարագիր այլևս չներկայացնել. ամբողջ խմբաքանակը կարող է հայտարարագրվել մեկ միասնական փաստաթղթով՝ էքսպրես փոխադրողի կողմից։

Էքսպրես բեռների համար ուղևորային և ապրանքային մաքսային հայտարարագրերի թղթային տարբերակների պարզեցված ընթացակարգն էապես կհեշտացնի հայտարարագրման գործընթացը՝ մինչև Էքսպրես բեռների էլեկտրոնային ավտոմատացված համակարգի գործարկումը:

Leave a Response