Կյանքը de factoՀասարակություն

Դեմիրճյան փողոցում՝ խորհրդարանի մուտքի մոտ երկու վրան կտեղադրվի

2.1kviews

«Ոստիկաններ, արհեստական բախումներ եք ստեղծում»,- Դեմիրճյան փողոցում քաղաքացիների և ոստիկանների միջև բախումների ժամանակ հայտնեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։ Տեղեկացրեց, որ մուտքի մոտ երկու վրան են տեղադրելու։

Քաղաքացիներն արգելափակել են խորհրդարանի մուտքը Դեմիրճյան փողոցից։ Դեպի Դեմիրճյան փողոց քայլերթի ժամանակ բախումներ սկսվեցին, չնայած նրանցից մի քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին, սակայն քաղաքացիները վստահեցնում էին, որ խորհրդարան ներխուժելու ցանկություն չունեն, հորդորեցին չդիմել սադրանքների ու բախումներ չհրահրել։

«Տասը օր Բաղրամյան պողոտան փակել ենք, մեր բողոքն ենք արտահայտել։ Նախագահը էն շենքում է փակվել չգիտեմ ինչով է զբաղվում, պատգամավորները՝ այս շենքում։ Այս փողոցը պետք է փակ պահենք, որովհետև այս խորհրդարանն այլևս անելիք չունի»։

Քաղաքացիները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց Թուրքի Հայաստան»։

Leave a Response