
Այսօր ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ միջազգային օրն է, երբ ամենքս կարիքն ունենք «շնորհն ընդունելու», արժևորելու և արժևորվելու:
Օրվա հետ համահունչ՝ Անանիա Շիրակացի՚՚ միջազգային հարաբերությունների համալսարանում մարդաշատ էր. այնտեղ էին Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցները, նրանց զավակներն ու մտերիմները, իսկ հանդիպումը հուզառատ էր, քանզի եկել էր և այն բարերարը՝ Գրիգոր Տոնոյանը, ով այս պատերազմյան և հետպատերազմյան շրջանում նրանց կողքին է, օգնում և աջակցում է՝ պարբերաբար ապահովելով կրթաթոշակով:
Մեր խմբագրակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում անվտանգության երաշխավորներին, պատերազմի բոլոր մասնակիցներին՝ ևս մեկ անգամ արժևորելով այն կարևոր առաքելությունը, որ նրանք են իրականացրել և շարունակում են իրականացնել:
Շնորհակա՛լ ենք, արժանապատիվ հայորդիներ: