Ժամանց

Կորոնավիրուսով վարակված և բուժված անձը որքա՞ն ժամանակ հետո կարող է օգտվել կոսմետոլոգիական ծառայություններից

70.9kviews

Ամբողջ աշխարհին պատուհասած հավամավարկը համառորեն չի ուզում զիջել դիրքերը՝ ստիպելով բոլորիս քայլել իր պահանջներին ու պայմաններին համընթաց:

Նոր իրողության առաջ բերած դժվարությունները հաղթահարելը նորանոր հարցեր է առաջացնում։ Մասնավորապես,«Հարց կոսմետոլոգին» խորագրի շրջանակներում այս անգամ մեր ընթերցողներին հետաքրքրում էր, թե կորոնավիրուսով վարակված և բուժված անձը որքա՞ն ժամանակ հետո կարող է օգտվել կոսմետոլոգիական ծառայություններից (տատուաժ, էպիլացիա, դեմքի մաքրում և այլն)։

Բժիշկ֊ կոսմետոլոգ, Էսթետիկ կոսմետոլոգ Անի Մուրադյանն, ի պատասխան այս հարցին, նշեց, որ թե պատվաստումից, և թե՛ բուժումից հետո պետք է առնվազն 15 օր անցնի, որպեսզի տվյալ անձը կարողանա օգտվել կոսմետոլոգիական ծառայություններից։ Ի դեպ, այս ժամկետը վերաբերում է կոսմետոլոգիական բոլոր ծառայություններին։

Հ. Գ. Հղե՛ք մեզ Ձեզ հուզող բոլոր հարցերը և մենք կփորձենք մասնագետների օգնությամբ պատասխանել դրանց։

Առողջ եղե՛ք։

Leave a Response