Իրանը մասնակցելու է Հայաստանում Գորիս-Կապան ավտոճանապարհի այլընտրանքային մայրուղու կառուցմանը
Իրանական պատվիրակությունն ուղևորվել է Երևան՝ քննարկելու Իրանի մասնակցությունը Հայաստանում տարանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին, որն այլընտրանք է լինելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհին:
Ինչպես հաղորդում է «Մեհր» գործակալությունը, Երևան ուղևորված պատվիրակությունը գլխավորում է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության հարցով փոխնախարար և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին:Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսում Ադրբեջանն արգելափակել է Գորիս-Կապան ավտոճանապարհի երկու հատվածը և այդ տարածքով երթևեկելու համար իրանական բեռնատարների վարորդներից հարկ է պահանջում: Բացի այդ, ադրբեջանցի սահմանապահները երկուիրանցի վարորդի են ձերբակալել:
Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարաատ Միրզոյանի հետ բանակցությունների ավարտին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հայտնել էր, որ նոր գործընթաց է մշակել, որը թույլ կտա արագորեն վերակենդանացնել երկու երկրի տարանցիկ ճանապարհները: Վերջինս շեշտել էր, որ առաջիկա շաբաթներին առավել մեծակտիվություն կտեսնենք երկու երկրի հարաբերություններում: