Կյանքը de factoՊաշտոնական

Արարատ Միրզոյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

3.3kviews

 

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունեց Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանն իր ավանդը կունենա Հայաստանի եւ Բելառուսի գործընկերային հարաբերությունների առավել խորացման գործում: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ դեսպանի պաշտոնավարման մեկնարկը Հայաստանում համընկել է հետպատերազմական շրջանի հետ; Անդրադարձ կատարելով Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը՝ խորհրդարանի խոսնակը նշեց, որ եռակողմ հայտարարության լիակատար կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական կողմը օր առաջ վերադարձնի բոլոր ռազմագերիներին եւ այլ գերեվարված անձանց: Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ պաշտոնական Մինսկը այս հարցի կապակցությամբ կունենա իր միանշանակ տեսակետը եւ կփորձի նպաստել ռազմագերիների շուտափույթ վերադարձին:

Դեսպան Կոնյուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրեց, որ պատրաստ է ներդնել բոլոր ուժերը ի նպաստ հայ-բելառուսական հարաբերությունների խորացման: Նա կարեւորեց Արցախում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանումը եւ հավաստիացրեց, որ Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում երկու երկրների խորհրդարանականների միջեւ փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր:

Leave a Response