Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում ուղեկցել են հումանիտար բեռով չորրորդ շարասյունը
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել բեռների տարանցումը տարածքների միջեւ, որոնք 2020 թվականի նոյեմբերին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Սոցիալական օբյեկտների ու բնակելի շենքերի էներգամատակարարումն ու ջրամատակարարումը վերականգնելու համար Հումանիտար արձագանքման կենտրոնի ռուսական չորրորդ շարասյունը, որը կազմված է 25 ռազմական «ԿամԱԶ»-ներից եւ ուղեկցող մեքենաներից, մոտ 180 տոննա բեռ է տեղափոխել Քելբաջարի շրջան (Քարվաճառ — խմբ.) (էլեկտրասարքավորումներ, երկաթբետոնե կառուցվածքներ եւ շինանյութ):
«Ադրբեջանական կողմին աջակցությունը ցույց է տրվել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ: