Միջազգային

«Իդա» փոթորիկը մոտեցել է ԱՄՆ-ի հարավային ափերին

691views

Իդա» փոթորիկի պատճառով ԱՄՆ հարավային Լուիզիանա նահանգում ավելի քան մեկ միլիոն տուն և ձեռնարկություն հոսանքազրկվել է «:

«ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով եղանակային կանխատեսումների ամերիկյան պաշտոնական պորտալի տվյալները, փոխանցում է, որ  էլեկտրէներգիա չկա նահանգի 1 000 809 տնտեսությունում: Հոսանքազրկվել է ավելի քան 40 000 հաճախորդ:

Փոթորիկը, որը նկարագրվում է վտանգավորության երկրորդ աստիճանով, կիրակի հասել է Լուիզիանա նահանգի ափերին: Քամու արագությունը կազմում է 165 կմ/ժամ: Երկրի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է նահանգում տիրող տարերային աղետի մասին: Հայտնի է, որ առնվազն մեկ մարդ փոթորկի զոհ է դարձել:

Leave a Response