![](https://gmpress.am/wp-content/uploads/2021/08/f612c8195e52c1_612c8195e5309.thumb_-750x450.png)
894views
Օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում:
Տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։
Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
add a comment