Արժեքներ

«Muse in Museums»՝ մուսաները թանգարանում

333views

Վիեննայում կայանալիք MUSE Vienna մեծ փառատոնի շրջանակում MUSE մշակութային միավորման կազմակերպած «Muse in Museums» խորագրով նախընտրական համերգների շարքը մեկնարկեց փետրվարի 24-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում: 2016 թվականից անցկացվող այս փառատոնը բացահայտել ու աշխարհին է ներկայացրել
բազում տաղանդավոր երիտասարդների տարբեր երկրներից:
Հայաստանի փոքրիկ երաժիշտները մշտապես եղել են այս փառատոնի
մասնակիցները եւ աշխարհին ներկայացրել ոչ միայն դասական, այլեւ հայ ազգային նվագարանները:
MUSE մշակութային միավորման, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի եւ Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի համագործակցությամբ
կազմակերպված այս համերգաշարը կոմպոզիտորի հարկի տակ էր
հավաքել պատանի երաժիշտներին: Նրանք հինգն էին՝ Եվա Ներսիսյան
(ֆլեյտա), Միքայել Արաբյան (վոկալ), Լուիզա Մելքումյան (քանոն,
սանթուր), Մարիա Ներսիսյան (դաշնամուր), Արիանա Զարգարյան
(վոկալ), որոնք փայլեցին իրենց կատարողական վարպետությամբ եւ
հիացրին ունկնդիրներին: Հնչեցին Ի. Ալբենիսի, Ս. Ռախմանինովի, Ա.
Սպենդիարյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Յու. Դոլժիկովի եւ
այլոց ստեղծագործությունները:
Համերգի սկիզբը ազդարարվեց MUSE Vienna մեծ փառատոնի
ավանդույթով՝ կազմակերպիչները վառեցին մոմը, որը միասնության, մեկ
ընտանիքի մեջ լինելու խորհուրդն ուներ, իսկ համերգի ավարտին այն
մարեցին մասնակից երաժիշտները՝ կրկին վառելու նախապայմանով:
Շնորհավորելով մասնակիցներին MUSE մշակութային միավորման
ղեկավար Կարինե Հարությունյանը նշեց. «Ինձ համար կարեւոր է, որ
նախագիծը հնարավորինս շատ տաղանդավոր երեխաներ բացահայտի
եւ այն դառնա ոգեշնչման եւ լույսի աղբյուր՝ նրանց հետագա
ճանապարհին»: Իսկ Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի
տնօրեն Մոնիկա Պետրոսյանը բարձր գնահատեց MUSE Vienna
փառատոնի նշանակությունը տաղանդավոր հայ երեխաներին
բացահայտելու եւ աշխահին ներկայացնելու գործում:
«Դեռեւս մեկ դար առաջ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը
կարեւորում եւ անձամբ տրվել էր երիտասարդ երաժիշտներին
բացահայտեու, նրանց համար ճանապարհ հարթելու առաքելությանը,
ուստի այսօր նրա տանը նույն գաղափարին միտված այս
նախաձեռնությունը պատահակն չԷ»,- նշեց Ա. Սպենդիարյանի տուն-
թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
Կազմակերպիչների կողմից մասնակիցներին հանձնվեցին վկայականներ
եւ նվերներ:

Նյութը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանից

Leave a Response