Առողջապահություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 193, մահվան՝ 14 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 343 350 է, մահվան դեպքերինը՝ 9374

934views

Հայաստանում դեկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 193 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 350-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 7885 է:

Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1489 է: Մեկ օրում մահվան դեպքերի թիվը 14 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9374-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 510 է, ընդհանուր առողջացածներինը՝ 327 539, փաստացի բուժվողներինը՝ 6437: Մեկ օրում արվել է 7069 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 479 389 թեստավորում:

 

Leave a Response