Կյանքը de facto

Ավտոմեքենաների օտարման գործարքները փաստաթղթավորվելու դեպքում ՊԵԿ-ը զերծ կմնա խիստ վարչարարություն իրականացնելուց

192views

Ավտոմեքենաների առեւտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների
կողմից արդեն իսկ ներմուծված (մաքսային ձեւակերպում ստացած),
սակայն դեռեւս ՀՀ տարածքում դրանց օտարումը պետական գրանցման
չենթարկած տրանսպորտային միջոցների վերաբերյալ Պետական
եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչեւ 2023 թվականի
նոյեմբերի 30-ը ներառյալ (այսինքն` մինչեւ ՀՀ հարկային օրենսգրքում
2023 թվականի դեկտեմբերի 1-ից նախատեսվող փոփոխությունների
ուժի մեջ մտնելը) տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ հարկային
օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթղթերով վերոգրյալ
ավտոմեքենաների օտարման գործարքները փաստաթղթավորվելու
դեպքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զերծ կմնա խիստ
վարչարարություն իրականացնելուց` հաշվի առնելով ավտոմեքենաների
պետական գրանցման գործընթացում ներկայում առկա օբյեկտիվ
ծանրաբեռնվածությունը:
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի
բաժին

 

Leave a Response