Կյանքը de factoՀասարակություն

Փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները. քաղաքապետարան

489views

Փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները, այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:

«Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, բնակչության ազդարարման միջոցների ուսումնասիրության նպատակով, ս.թ. փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները:
Փորձարկվող էլեկտրաշչակների հասցեներն են՝
– Արգիշտի 1,
– Պարոնյան փողոց 40,
– Տերյան փողոց 72,
– Տերյան փողոց 44:
Նախապես ներողություն ենք խնդրում պատճառած հնարավոր անհարմարությունների համար»:

Leave a Response