Կյանքը de factoՀասարակություն

Ուսումնական պրոցեսի ընթացքում կամ խաղաղ պայմաններում փորձարկվող էլեկտրաշչակներից անհանգստանալ պետք չէ․ ճգնաժամային կառավարման մասնագետ

1.5kviews

Գտնվելով արհեստական և բնական աղետների գոտում, կարելի է ասել՝ կիզակետում և մշտապես ստիպված  լինելով դեռևս չհարմարված տվյալ իրավիճակին՝  հայտնվել մեկ այլնի մեջ՝ ՀՀ բնակչության շրջանում ավելացել են խուճապային տրամադրություններն ու տագնապային զգացողությունները։ Օրերս Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից առ այն, որ փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները, ինչպես նաև՝  երեկվա ցնցումներից  հետո մեր խմբագրություն անընդհատ զանգեր  ու նամակներ ենք ստանում՝ խնդրանքով, որ համապատասխան մասնագետներից հստակեցում ստանանք՝ արդյո՞ք իրենց անհանգստությունը տեղին է,  և էլեկտրաշչակների փորձարկումը կարո՞ղ են գուժել մոտալուտ աղետի մասին։

R5  Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնի հիմնադիր տնօրեն, ճգնաժամային կառավարման մասնագետ Անի Տերտերյանը, մեզ հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով վերոնշյալ թեմային, ինչպես նաև, թե երբ և ինչու են փորձարկվում շչակներն ու էլեկտրաշչակները, ինչ գործողություններ պետք է, առհասարակ իրականացնել, ասաց․ «Ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում, ռազմական գործողությունների ժամանակ կարևորագույն գործառույթներից մեկը իրավիճակի վերաբերյալ բնակչության ազդարարումն է: Այս նպատակով ՀՀ ում գործում է ազդանշանի 2 տեսակ՝ «Օդային տագնապ» և «Ուշադրություն բոլորին»: Օդային տագնապը տրվում է բացառապես այն դեպքերում, երբ արդեն եղել է օդային սահմանի անվտանգության խախտում, մնացած բոլոր դեպքերում, որը կարող է լինել թե՛ ռազմական գործողությունների սպառնալիքը, թե՛ որևիցե քիմիական գործարանի պայթյուն կամ ջրածածկման վտանգ և այլն, տրվում է «Ուշադրություն բոլորին» տեքստային ազդանշանը, որին հաջորդում է կոնկրետ իրավիճակի նկարագրությունն ու այն գործողությունները, որոնք պետք է իրականացնի բնակչությունը: Ձայանային ազդանշաններն, ընդհանուր առմամբ, նման են, բայց ունեն էական տարբերություն. «Օդային տագնապ»-ը 3 րոպեն մեկ ընդհատվող ազդանշան է, իսկ «Ուշադրություն բոլորին»՝  չի ընդհատվում:

Այս ազդանշանները բնակչությունը պետք է տրվեն կապի ազդարարման բոլոր միջոցներով, որոնցից ամենաարդյունավետներից են շչակներն ու էլեկտրաշչակները: Մեծ տարածքների համար, քանի որ ձայնի ծածկողականության մակերեսը պետք է մեծ լինի, կիրառվում են էլեկտրաշչակները: Շչակներն ու էլեկտրաշչակները պարբերաբար փորձարկվում են, որպեսզի, նախ՝ բնակչությունը ծանոթանա, վերհիշի, թե ինչ ձայն ունեն դրանք, իմանա իր հստակ գործողությունները տվյալ իրավիճակում, և երկրոդը՝ երբ արդեն որևէ արտակարգ իրավիճակը ստեղծվի՝ տեխնիակական խնդիրներ չառաջանան: Այսինքն՝ սա և՛ ուսուցողական, և՛ տեխնիակական նպատակ է հետապնդում: Ցանկացած դեպքում ԱԻՆ-ը նախապես նախազգուշացնում է, որ ինչ-որ մի տարածքում պետք է փորձարկում իրականցվի և դա արվում է նրա համար, որ բնակչության մոտ ավելորդ խուճապ չառաջանա, ինչպես նաև՝ չկարծեն , թե իրավիճակն իրական է»:

Մեր այն հարցին, թե բնակչության անհագստությունը տեղին է, և արդյո՞ք հնարավոր է մոտալուտ երկրաշարժի մասին ևս ազդարարում անել՝ տիկին Տերտերյանը պատասխանեց. <<Անհանգստանալ ուսումնական պրոցեսի ընթացքում կամ խաղաղ պայմաններում ազդարարվող շչակներից, իհարկե, չարժե, բայց, համենայնդեպս, դա ևս մեկ անգամ զգոնության կոչ է: Կարծում եմ՝  երեկվա ցնցումների պատճառով, հասկանալի է, որ մարդկանց մոտ կարող է խուճապ առաջանալ, բայց եթե նախօրոք հայտարարված է փորձարկման մասին՝ անհանգստանալու կարիք չկա, պարզապես պետք է իմանալ, որ դա արվում է նրա համար, որ հետագայում անսպասելի իրավիճակները քիչ հավանական լինեն:

Երկրաշաժի համար չի կարող լինել ազդարարում, որովհետև դա անկանխատեսելի արտակարգ իրավիճակ է, և, որպես կանոն, երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում չկա: Պարզապես պետք է միշտ հիշել, որ մենք  գտնվում ենք սեյսմիկ ակտիվ գոտում և պետք է մշտապես պատրաստ լինենք>>:

 

Նյութը պատրաստեց՝ Մերի Եղիազարյանը

Leave a Response