Կյանքը de factoՀասարակություն

Սահուն ձևով տրվում է ազգադավերի հայակործան քաղաքականության նոր փուլի մեկնարկը. համացանցը քննադատում է ԱԽՔ Արմեն Գրիգորյանին՝ Թուրքիայի վերաբերյալ հայտարարությունների համար

465views

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է հարցին, թե արդյոք Թուրքիան թշնամի պետություն է Հայաստանի համար՝ նշելով, որ Հայաստանը պետք է շտկի իր մոտեցումն այս հարցում։ Հարցազրույցի այս հատվածում Արմեն Գրիգորյանի պատասխանները քննադատության առարկա են դարձել ֆեյսբուքյան օգտատերերի կողմից։

Հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, անդրադառնալով թեմային գրել է․ «ԱԽՔ Գրիգորյան Արմենն ասում է, որ Թուրքիային թշնամի համարելու հարցում մենք պետք է շտկենք մեր մոտեցումները: Գիտենք, որ թուրք Նիկոլն իր դավաճանական բանդայով «շտկել է» իր մոտեցումները Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ: Թուրքի կոշիկները լիզել են ու շտկել են մոտեցումներն իրենց քիրվաների հանդեպ: Իսկ 5000 զոհերի ծնողներն ու հարազատները, հազարավոր հաշմանդամ ու անդամալույծ դարձած տղաները գիտե՞ն, որ թուրքն այլևս թշնամի չէ: Որդեկորույս ծնողները գիտե՞ն, որ թուրք Նիկոլի ոհմակն իրենց որդիների գլուխը կերավ, որ Թուրքիայի հանդեպ մոտեցումները «շտկվեն»: Կապիտուլյանտ ստահակներ, կարո՞ղ եք այդքանն ասել Եռաբլուրում՝ մեր նահատակների ծնողների ներկայությամբ»:

Թեմային անդրադարձել է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ գրելով․ «Սահուն ձևով տրվում է ազգադավների հայակործան քաղաքականության նոր փուլի մեկնարկը։

Պետրոս. «Թուրքիային թշնամի համարու՞մ եք»։ ԱԽ քարտուղար Արմեն. «Մենք պետք է մոտեցում շտկենք»։

Այս մարդը բացահայտ դավաճան է!!! Թուրքական շահերի բացահայտ սպասարկու։ Բացահայտ!!!»։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նույնպես անդարձել է Արմեն Գրիգորյայի հայտարարություններին։ «Պետրոսն ասումա Թուրքիային թշնամի համարու՞մ եք: Ասումա մենք պետք է մոտեցում շտկենք: Պատկերացնում ե՞ք!!

Ու սա ապրիլի 24-ին ընդառաջ: Կարելի է հետևություն անել, որ կա գաղտնի հայ-թուրքական գործընթաց՝ ապրիլի 24-ին ու Բայդենից եկող դրական սիգնալներին ընդառաջ:

Սրան ի՞նչ անուն կտաք»,– գրել է նա:

Leave a Response