Միջազգային

ՌԴ-ում ներգաղթյալները և նրանց գործատուները պարտավոր կլինեն գրանցվել էլեկտրոնային մատյաններում. դա կդառնա երկրում աշխատելու նախապայման

494views

Ռուսաստանի Դաշնությունում ներգաղթյալները և նրանց գործատուները պետք է գրանցվեն էլեկտրոնային մատյաններում: Դա կդառնա Ռուսաստանում աշխատելու նախապայման: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՆԳՆ մամուլի կենտրոնում:

Նրանք մանրամասնել են, որ գերատեսչությունը ներկայում մշակում է համապատասխան օրինագիծ, որը նախատեսում է բարեփոխել օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ներգրավման կարգը:

Շահագրգիռ գերատեսչությունները ներգրավված են այս օրինագծի պատրաստմանը, փաստաթուղթը քննարկվում է փորձագետների և գործարար համայնքների հետ`միգրացիոն օրենսդրության նոր դրույթների գործնական իրականացման բոլոր հարցերը մշակելու համար:

Leave a Response