Միջազգային

Բաքուն և Երևանը դրական տրամադրվածություն են դրսևորում ԼՂ հարցով աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում. ՌԴ ԱԳՆ

3.8kviews

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հաղորդակցային ուղիների բացման ու «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու մասին Իլհամ Ալիևի հայտարարության վերաբերյալ հարցին, ընդհանրական պատասխան է տվել:

«Ընդգծում ենք, որ ընդհանուր առմամբ, և՛ Բաքուն, և՛ Երևանը կառուցողական տրամադրվածություն են դրսևորում Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում»,- ասել է Զախարովան:

Վերջինս հիշեցրել է, որ գլխավոր խնդիրը տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն է:

«Հույս ունենք, որ նման դրական ուղղվածության և փոխադարձ ընդունելի շփման կետերի որոնման շուրջ կենտրոնացումը կգերակշռի ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական հայտարարություններում, այլև մեդիադաշտում»,- հավելել է դիվանագետը:

Leave a Response