Կյանքը de factoՀասարակություն

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից կրկին օգնություն տրամադրվեց արցախցիներին

2.1kviews
Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի  կողմից՝  ի դեմս  ռեկտոր Վաղարշակ Մադոյանի` «Ձեռք մեկնենք միմյանց» նախաձեռնության շրջանակներում,  <<Բլուր>> հյուրանոցում ապաստանած  արցախցիներին մոտ 2 ամիս շարունակ օգնություն է տրամադրվում՝ սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով՝ կրկին անգամ խոստանալով, որ դա շարունակական է լինելու: Այս անգամ ևս, խոստմանը հավատարիմ, օգնություն տրամադրվեց  արցախցի մեր հայրենակիցներին՝ իրենց բաժին հասած դժվարություններն ինչ-որ կերպով թոթափելու համար: Մեջբերենք վերջիններիս ֆեյսբուքյան էջի գրառումն՝ այս կապակցությամբ. <<Անանիա Շիրակացի>> համալսարանի անձնակազմը հերթական օգնությամբ բեռնված մեքենայով շտապում էր <<Բլուր>> հյուրանոց։ Այստեղ են ապրում Արցախից եկած 16 ընտանիք (50 հոգի ), որոնց տևական ժամանակ է՝ իր խոստմանը հավատարիմ, օգնություն է տրամադրում մեր համալսարանը։ <<Ձեռք մեկնենք միմյանց>> նախաձեռնության շրջանակներում նորից նրանց մոտ էինք գնացել՝ տանելով հերթական օգնությունը Արցախի Շուշի և Հադրութ բնակավայրերից տեղահանված մարդկանց։ Գիտենք, որ այս պահին նրանք առաջնահերթ օգնության կարիք ունեն, քանզի թշնամու անսպասելի հարձակումից ու տարածքների վերջնական հանձնումից հետո , նրանք զրկվել են ամեն ինչից։ Իհարկե, շատ են նրանց խնդիրները, ու բոլորիս կարիքն ունեն այս մարդիկ, բայց մենք հավատում ենք, որ բարերարների օգնությամբ հնարավոր կլինի մեղմել նրանց ցավը։
Օգնենք այս մարդկանց, որ նրանց աչքերում նորից հույսի շող արթնանա ։

Leave a Response