Կյանքը de factoՀասարակություն

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից կրկին օգնություն տրամադրվեց արցախցիներին

853views

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  օրերս Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի  կողմից՝  ի դեմս  ռեկտոր Վաղարշակ Մադոյանի` «Ձեռք մեկնենք միմյանց» նախաձեռնության շրջանակներում,  <<Բլուր>> հյուրանոցում ապաստանած  արցախցիներին 5 շաբաթ անընդմեջ օգնություն տրամադրվեց՝ սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով՝ կրկին անգամ խոստանալով, որ դա շարունակական է լինելու: Այս անգամ ևս, խոստմանը հավատարիմ, օգնություն տրամադրվեց  արցախցի մեր հայրենակիցներին՝ իրենց բաժին հասած դժվարություններն ինչ-որ կերպով թոթափելու համար: Մեջբերենք վերջիններիս ֆեյսբուքյան էջի գրառումն՝ այս կապակցությամբ. «Ուրբաթները մեզ համար յուրօրինակ հաշվետվության օրեր են դարձել։ Հենց այս օրն է մեր համալսարանը հերթական օգնությամբ բեռնված մեքենայով շտապում արցախցիների մոտ.  չէ՞ որ նրանք մեզ են սպասում , իսկ մենք խոստացել ենք օգնել և կիսել նրանց հոգսերը։
Ճանապարհը սրտի թրթիռով ենք անցնում, գիտենք, որ մեզ անհամբեր են սպասում, իսկ մենք պետք է չուշանանք …
Հուզմունքը զսպելն անհնար է, երբ հանդիպում ենք հավատով լցված փոքրիկներին, որոնց ժպտուն ծիծաղն ապագայի լավ օրերի հույս է ներշնչում։
Նրանք չեն հանձնվել, նրանք համառորեն պայքարում են ու վստահ գիտեն՝ ամեն լավ բան դեռ առջևում է։
Հրաժեշտ ենք տալիս ամուր կամքի տեր այս մարդկանց ու խոստանում էլի այցելել։
Իսկ մեր խոստումը՝ գործ է։
Հաջորդ ուրբաթ մենք նորից կգանք..»

 

 

Leave a Response