Կյանքը de facto

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանի այն կետը, համաձայն որի՝ աշխատողն իր հաշվին պետք է հանձնի կորոնավիրուսի ՊՇՌ թեստ

718views

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի այն կետը, համաձայն որի՝ աշխատողն իր հաշվին պետք է հանձնի կորոնավիրուսի ՊՇՌ թեստ։ Որոշումը ներկայացրեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

«Առողջապահության նախարարի հրամանի՝ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչվեց Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների՝ աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից»,-հայտարարեց Արման Դիլանյանը։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում առողջապահության նախարարի՝ կա՛մ թեստ հանձնելու, կա՛մ պատվաստվելու վերաբերյալ հրամանը վիճարկել էր ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։

Leave a Response