Առողջապահություն

ՀՀ ԱՆ-ն հաստատել է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը

14.6kviews

ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամին:

«Հիմնադրամը հայտարարում է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այս պատվաստանյութը հաստատելու մասին որոշումն ընդունվել է Առողջապահության նախարարության կողմից՝ հիմնվելով Ռուսաստանում պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլի տվյալների վրա` առանց Հայաստանում լրացուցիչ հետազոտությունների:

«Սպուտնիկ V» պատվաստանյութը ներկայումս գրանցված է Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, ԱՄԷ-ում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում և Թունիսում:

Leave a Response