Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի դաշինքը հսկողության տակ կվերցնի առևտրային ամենակարևոր ուղիները. Репортёр
Ռուսական Репортёр հրատարակությունը հոդված է հրապարակել, որում վերլուծել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հնարավոր դաշինքի տեսլականները` մասնավորապես առևտրային ուղիների վերահսկողության վերաբերյալ: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռանկյունու հարաբերություններն անցյալում գրեթե միշտ բարդ են եղել: 19-րդ և 20-րդ դարերում Արևմուտքին հաջողվել է կանխել սերտ քաղաքական և տնտեսական կապերը Մոսկվայի և Անկարայի միջև, բայց հիմա իրավիճակը փոխվել է, և Թուրքիայի (ինչպես նաև Իրանի) համար շատ ավելի շահավետ է Ռուսաստանի հետ լեզու գտնել, քան փորձել ի հեճուկս Արևմուտքի գնալ նրա հետ առճակատման: Թուրքիան այլևս չի վախենում ԵՄ կողմից մերժվելու սպառնալիքներից և զգայունություն չի ցուցաբերում...


