Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։...
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվում: Առողջապահության համակարգի մարդկային և տեխնիկական ռեսուրսները ծառայում են մարտական գործողությունների արդյունքում տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելու համար: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Սեպտեմբերի 27-ի ժամը 21:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը` քաղաքացիական անձ, իսկ 11-ը` զինծառայող: Մեծ մասի մոտ առկա են տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են տարբեր. 9-ը` բավարար, 3-ը` միջին ծանրության, 2-ը` ծանր, 2-ը` ծայրահեղ ծանր, 1-ը` հետազոտման փուլում, 1-ն էլ դուրս է գրվել:...
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության հանդեպ: Արցախի Հանրապետության զինված ուժերի...
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել և ուղղել ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության...
Մոսկվայում ՀՀ դեսպանատունն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ֆոնին ռուսաստանաբնակ իր հայրենակիցներին կոչ է արել ցուցաբերել զգուշություն և չմասնակցել մասնավոր նախաձեռնությունների ու հավաքների, ինչպես...
Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Այս մասին...