Կյանքը de factoՀասարակություն

Ադրբեջանական հարձակումները նաև Սյունիքի ու Գեղարքունիքի այն վայրերից են, որտեղ ներխուժել էին ու անօրինական տեղակայվել 2021թ. մայիսից․ Արման Թաթոյան

667views

Ադրբեջանական հարձակումները ՀՀ խաղաղ բնակավայրերի նկատմամբ նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած վայրերից են, այսինքն` Սյունիքի ու Գեղարքունիքի այն վայրերից, ճանապարհներից, որտեղ ներխուժել էին ու անօրինական տեղակայվել 2021թ. մայիսից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ադրբեջանական հարձակումները ՀՀ խաղաղ բնակավայրերի նկատմամբ նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած վայրերից են: Այսինքն` Սյունիքի ու Գեղարքունիքի այն վայրերից, ճանապարհներից, որտեղ ներխուժել էին ու անօրինական տեղակայվել 2021թ. մայիսից:

Օրինակ` նշանառու հարձակման տակ են Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ գյուղերը` դպրոցներից մինչև խաղաղ բնակիչների տներ:

Սյունիքում խաղաղ բնակավայրերը հարձակման են ենթարկում, կրակում են ինչպես Սյունիքի Կապան-Ճակատեն ճանապարհին, գյուղերի հարևանությամբ, այնպես էլ Սև լճի տարածք ներխուժած ու անօրինական տեղակայված ադրբեջանական դիրքերից:

Մշտապես եմ ասել, որ ինքնին ադրբեջանական զինված տեղակայումները ՀՀ գյուղերի հարևանությամբ կամ ճանապարհներին հանցավոր է, դա արդեն իսկ իրական սպառնալիք է մարդկանց կյանքին ու անվտանգությանը, բնակավայրերին, մեր ողջ երկրին:

Երեկվանից սկիզբ առած հարձակումները ադրբեջանական իշխանության հայատյացության ու թշնամանքի քաղաքականության բնական շարունակությունն են: Այդքան ապացուցել եմ, որ դա չի դադարելու, քանի որ Ադրբեջանում սեփական իշխանությունը պահպանելու միջոց է:

Հ.Գ. նկարներում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ավերածություններն են», — գրել է նա:

Leave a Response