Կյանքը de factoՀասարակություն

Քաղաքացիների վարքագծի կանոնները ռազմական գործողությունների ժամանակ. ՈՄԱ

383views

ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը հրապարակել է քաղաքացիների վարքագծի կանոնները ռազմական գործողությունների ժամանակ.

Ձեր զինվորական հարազատների հետ մի՛ կապվեք։ Դուք վտանգում եք զինվորի կյանքը:

Հեռախոսով և կապի այլ միջոցներով մի՛ փոխանցեք զինվորների թվի, տեղաշարժի, ռազմական օբյեկտների գտնվելու վայրի (նույնիսկ մոտավորապես, նույնիսկ հայերեն, նույնիսկ քողարկված) տվյալները։

Մի՛ տարածեք զինտեխնիկայի և անձնակազմի տեղաշարժի լուսանկարներ և տեսանյութեր:

Մի՛ միջամտեք զինվորական անձնակազմի աշխատանքին, մի՛ փոխանցեք ապատեղեկատվություն   կամ լրատվամիջոցներից ձեր իմացած լուրերը:

Թշնամու ռեսուրսներում խոսակցություններ մի՛ վարեք:

Եթե զինվորը քեզ չի կանչում, ուրեմն զբաղված է, սա իրերի հերթականությունն է։

Խուճապի մատնվելու կարիք չկա, սառնասրտություն պահե՛ ք:

 

Leave a Response