Ավարտվեցին ընտրությունները Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղում, Դիլիջանում։
Համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցում էին 17 կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ:
Գյումրիում հաղթեց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը գլխավորող Վարդգես Սամսոնյանը: «Բալասանյան» դաշինքը ստացել է ձայների 36․58 տոկոսը, ՔՊ-ն 29.56 տոկոս, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60 տոկոս, «Ապրելու երկիրը»՝ 5:65, իսկ ՀՀԿ-ն 5․06 տոկոս։
Գորիսում առաջատարը Առուշանյան դաշինքն է, որը գլխավորում է Առուշ Առուշանյանը։ Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 6256 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին է քվեարկել 3590 ընտրող։ Մասնակցել է ընտրողների 50,4 տոկոսը։
Մեղրիում հաղթում է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը։ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը հայտնել է, որ իրենց քաղաքական ուժը ամենաշատ ձայներն է հավաքել, և, նախնական տվյալներով, քաղաքապետ կդառնա Բագրատ Զաքարյանը։ 42,8 տոկոս՝ «Հանրապետություն» կուսակցություն, 32.8 տոկոս՝ «Քաղաքացիական պայմանագիր», 14,4 տոկոս՝ «Բաբայան» դաշինք, 9.8 տոկոս՝ «Ապրելու երկիր»։
Տեղում ըստ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ համայնքում 1530-812 ձայների տարբերությամբ հաղթել է իրենց թեկնածուն՝ Դավիթ Ղուլունցը:
Տաթևում նույնպես հաղթել է ՔՊ-ն, թեկնածու Արթուր Մաթևոսյանը 1281 ձայնով առաջատարն է:
Դիլիջանում 57% ձայնով հաղթեց ՔՊ-ն, որի թեկնածուն Դավիթ Սարգսյանն է։