Կյանքը de facto

Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված, Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները․ Արա Զոհրաբյան

2.4kviews

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված, Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Միաժամանակ պահանջում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանները՝

— Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է հաղորդակցվում, թե միջնորդավորված

— Արդյո՞ք Սյունիքի մարզում տեղի ունեցած ցավոտ և միակողմանի զիջումները սպասվում են Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես, Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում

— Ե՞րբ են մեր ռազմագերիներին վերադարձնելու:

Հ.Գ. Առաջարկում եմ մեր հայրենակիցներին միանալ այս հարցապնդումներին»,-գրել է Արա Զոհրաբյանը:

Leave a Response