Կյանքը de factoՀասարակություն

Ադրբեջանական զինուժը փորձել է հատել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը, բայց ետ է շպրտվել ելման դիրքեր․ ԱՀ ՊԲ

724views

Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։

Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան։

Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:

Leave a Response