Կյանքը de facto

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Երևանում հիփոթեքային վարկերին ուղղվող եկամտահարկի վերադարձի համակարգը աստիճանաբար հանելու նախագիծը

898views

ԱԺ-ն 59 կողմ և 22 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Երևանում հիփոթեքային վարկերին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը աստիճանաբար հանելու նախագիծը։ Նախագիծը ներկայացրել էր կառավարությունը, որով նախատեսվում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը Երևանում աստիճանաբար սահմանափակել, այնուհետև հանել:

Այսպիսով համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, անհրաժեշտ է, հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ երկրորդ գոտու համար ՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը պետք է ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը: Այնուհետև, 1.5 տարի դադար է առաջարկվում:

Ըստ հիմնավորման՝ Երևան քաղաքի մնացյալ գոտիների համար նախապայման է առաջադրվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2025-ի հունվարի 1-ը: Իսկ եթե շինարարության թույլտվությունը ստացված կլինի մինչև 2022-ի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքներն ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում՝ առանց սահմանափակումների:

Leave a Response