![](https://gmpress.am/wp-content/uploads/2020/11/aj-e1473761973450.jpg)
1.5kviews
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը:
Նիստի ընթացքում տեղի կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, սակայն Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:
Խորհրդարանի պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն նաև մի շարք օրենքների նախագծեր և օրենսդրական նախագծերի փաթեթներ:
Մարտի 3-ին Ազգային ժողովում տեղի կունենա նաև կառավարության հետ հարցուպատասխանը:
add a comment