Կյանքը de facto

ԱԺ-ում մեկնարկեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունը

29views

Ազգային ժողովի  12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը ավարտվեց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության կարգը, տեղը և ժամը:  Քվեարկությունը մեկնարկել է ժամը 16:40-ին և կտևի մեկ ժամ:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկեց լրացուցիչ նիստ անցկացնել մինչև ժամը 20:00-ն, որպեսզի հաշվիչ հանձնախումբը հասցնի հաշվարկը: ԱԺ պատգամավորներն Ալեն Սիմոնյանի առաջարկը ընդունեցին:

Ստորև ներկայացնում ենք ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Հերիքնազ Տիգրանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Նարեկ Զեյնալյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Էդուարդ Աղաջանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Սիսակ Գաբրիելյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արման Եղոյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Մարդու իրավունքների պաշտպանության  և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Թագուհի Թովմասյանը («Հայաստան» խմբակցություն):

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Անդրանիկ Քոչարյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վլադիմիր Վարդանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արմեն Գևորգյանը («Հայաստան» խմբակցություն):

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության  և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վահե Ղալումյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վահե Հակոբյանը («Հայաստան» խմբակցություն):

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Գևորգ Պապոյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Leave a Response