«Այսօր յուրաքանչյուր վեցերորդ ընտանիքը բախվում է անպտղության խնդրին …». Էդուարդ Համբարձումյան
Բժշկական գիտությունների դոկտոր, վերարտադրողականության «Fertility center» կենտրոնի հիմնադիր տնօրեն, մանկաբարձ – գինեկոլոգ, վերարտադրողական բժշկության մասնագետ ` ռեպրոդուկտոլոգ, Հայաստանում Մարդու վերարտադրողականության հայկական ասոցացիայի նախագահ Էդուարդ Համաբարձումյանի հետ զրուցում ենք Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի 11-րդ կոնֆերանսի, նրանում արծարծված թեմաների, էնդոմետրիոզի և առհասարակ անպտղության, ինչպես նաև՝ դրա բուժման բոլոր հնարավոր տարբերակների մասին:
10423307_746909068689979_1030339999363584174_n- Պարոն Համբարձումյան, տեղիունեցավ ՎերարտադրողականԲժշկության ՀայկականԱսոցիացիայի 11-րդ կոնֆերանսը՝նվիրված էնդոմետրիոզովպայմանավորված անպտղությանբուժման ժամամանակակիցմեթոդներին: Ինչպե՞ս եքգնահատում կոնֆերանսիաշխատանքները, ի՞նչնախանշեցիք:
— Ինչպես արդեն նշվեց, սա մեր թվով 11-րդ կոնֆերանսն էր, որին, ինչպես միշտ, բավական բարձր գնահատական կարող եմ տալ: Ուրախությամբ արձանագրեմ, որ տարեցտարի աճում է հետաքրքրությունը ոչ միայն կոնֆերանսի, այլ նաև վերարտադրողական բժշկության հանդեպ: Սա արդյունքն է այն վերելքի, որ վերարտադրողական բժշկությունն այսօր ապրում է Հայաստանում: Արդեն քանի տարի այս խնդիրները հուզում են ողջ հասարակությանը և մեզ՝ բժիշկներիս առավելապես, սակայն մենք մի քիչ անզոր էինք սոցիալական պայմանների դեմ: Լավ է, որ վերջին տարիներին բավականին հասարակական և պետական տարբեր լծակների կողմից մեծ աջակցություն կա անպտղությամբ տառապող սոցիալապես անապահով զույգերի համար: Սա է, որ մեզ ուրախացնում է, մեր հաջողությունների գրավականն է: Այսօր յուրաքանչյուր վեցերրորդ ընտանիքը բախվում է անպտղության խնդրին և եթե առաջ սոցիալական ծանր պայմանների պատճառով չէին կարողանում պատշաճ և անհրաժեշտ բուժում ստանալ, այսօր արդեն այդ խնդիրը որոշակի չափով կարելի է լուծված համարել. հիմնադրամներ կան, բանկերից օգտվելու հնարավորություններ, ՀՀ առողջապահության նախարարության կողմից ծրագրեր կան, ‹‹Արագիլ›› բարեգործական հիմնադրամը կա՝ ՀՀ առաջին տիկնոջ Ռ. Սար գսյանի բարձր հովանու ներքո, որն արդեն մեկ տարի ծավալում է իր ազգանվեր գործունեությունը՝ ապագայի հույս և մանկան ճիչ պարգևելով անպտղությամբ տառապող զույգերին:
— Ովքե՞ր էին կոնֆերանսի հյուրերը, ո՞ւմ մեկնաբանությունն էր նորությունև նոր բացահայտումներ եղա՞ն:
10644928_746916358689250_2059066928440281545_n- Մեր կոնֆերանսի պատվավոր հյուրերից էր աշխարհում համար առաջին մասնագետը վերարտադրողական բժշկության ասպարեզում, աշխարհահռչակ Ռենե Ֆրիդմանը: Ֆրիդմանն առաջին էր Ֆրանսիայում, որ բժշկության այդ մեթոդը կիրառեց: Նա իմ ուսուցիչն է եղել Փարիզում, որտեղ ես աշխատում էի և նրա հետ է, որ մենք արդեն 20 տարի է համագործակցում ենք: Վերջին երեք տարիներին բժշկության ասպարեզում կատարված առաջխաղացումները նրա հետ են կապված:
Ֆրիդմանի հետ է կապված նաև ‹‹Արագիլ›› բարեգործական հիմնադրամի անունը, նրա հետ ենք միշտ կապում մեր Ասոցիացիայի կոնֆերանսներն ու ծրագրերը: Շատ ուրախ ենք, որ նա միշտ մեզ հետ է, կարելի է ասել, որ Հայաստանը իր երկրորդ հայրենիքն է: Նման մասնագետի աջակցությունն ունենալը, կարծում եմ, մեծ բախտավորություն է մեզ համար:
Հարկ եմ համարում նշել նաև, որ մեր այս նոր կենտրոնի բացման կապակցությամբ Ռենե Ֆրիդմանը մոտ մեկ շաբաթ հիվանդներ էր ընդունում, խորհրդատվություն անցկացնում, ինչպես նաև արտամարմնային բեղնավորումներ կատարում:
Մյուս մեր ընկերը պրոֆեսոր Էմմա Վարդանյանն է՝ Մոսկվայից: Նա նույնպես մեծ ուրախությամբ և պատրաստակամությամբ ամեն անգամ աշխատում է մեզ հետ, մասնակցում կոնֆերանսներին, կիսվում իր փորձով:
Լոս Անջելեսի բժշկական ասոցիացիայի նախագահ, մեր վաղեմի բարեկամ Վիգեն Սեպիլյանն էր մեր կոնֆերանսի հյուրը: Նա նույնպես շատ մեծ դերակատարություն ունի մեր՝ վերարտադրողական առողջապահության գործում:
10469898_746913425356210_7195624718990081579_nԿոնֆերանսի ընթացում խոսում էինք մի շատ կարևոր խնդրի, անպտղության գլխավոր պատճառներից մեկի՝ էնդոմետրիոզի մասին: Ամբողջ աշխարհում մասնագետները զբաղված են այս խնդրի լուծման տարբերակներ մշակելով, առաջարկվում են միասնական մոտեցումներ, բայց առայժմ չլուծված շատ խնդիրներ կան: Մենք ուզում էինք Հայստանում մեր մոտեցումներն ու տեսակետներն ի մի բերել, կատարել փորձի փոխանակում, և ինչպես պարոն Սեպիլյանը նշեց, առաջին անգամ Եվրոպան, ԱՄՆ-ն և Ռուսատանը ‹‹կոնսենսուսի›› հասան (իհարկե սա կիսակատակ): Լավ է, որ դա բժշկության բնագավառում է և շատ ավելի լավ, երբ Հայաստանում է:
— 30-ամյա կինը յուրաքանչյուր ամիս հղինանալու ընդամենը 20 տոկոսհավանականություն ունի: Ամերիկյան վերարարտադրողական բժշկականընկերության տվյալների համաձայն՝ կնոջ և տղամարդու քաշն ուճարպակալումը կարո՞ղ են ևս խնդիր հանդիսանալ և հանգեցնելանպտղության:
— Դա մի կարևորագույն խնդիր է, որովհետև ցավոք, ճարպակալումը շատ մեծ խնդիր է ինչպես ԱՄՆ-ում, որտեղ այն զգալի տոկոս է կազմում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես: Ակնհայտ է, որ գիրացած աղջիկների տոկոսը քիչ չէ: Ինչպես արդեն հայտնաբերվել է՝ ճարպը ինդեֆերենտ օրգան – հյուսվածք չէ միայն: Պարզվում է, որ այն հորմոններ է արտադրում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Եվ շատ հաճախ գերարտադրության դեպքում հակառակ արդյունքն է տալիս, այսինքն՝ կանանց մոտ նույնիսկ դաշտանադադար կարող է լինել: Հետևաբար՝ առաջանում են խնդիրներ, որոնք էլ հանգեցնում են անպտղության:
— Եթե արգանդափողերը խցանված են կամ վնասված, որին բաժին է ընկնումանպտղության 35 տոկոսը, ապա դա կարո՞ղ է պայմանավորված լինելնախորդող վիրահատությունով, էնդոմետրիոզով և վեներականհիվանդությամբ:
10703708_746913105356242_8797403997380799907_n- Էնդոմետրիոզը, որին և նվիրված էր մեր ամբողջ կոնֆերանսը, շատ կարևորագույն խնդիր է: Վարակները պատճառ կարող են հանդիսանալ արգանդի փողերի վնասվածքին, ախտահարմանը և ընդհուպ՝ մինչև փակմանը, այսինքն՝ դրանք դարձնում են անպտղությունն անբուժելի, եթե, իհարկե, չլիներ արտամարմնային բեղմնավորման տարբերակը: Այս մեթոդն է մեզ օգնում շրջանցել փակված փողերի խնդիրը:
— Ընդհանրապես Հայաստանում շա՞տ են վեներական հիվանդություններունենալու արդյունքում անպտղության դեպքերը, և հատկապես ո՞րհիվանդություններն են տարածված:
— Իհարկե քիչ չեն, ստույգ տոկոսները չեմ կարող ասել, բայց նկատել ենք, որ սեռավարակների հիմնական պատճառներից մեկը միգրացիան է, երբ տղամարդը, վերադառնալով արտագնա աշխատանքից, վարակում է կնոջը: Պետք է նշել նաև, որ կանաց մոտ վեներական հիվանդություններն ու ինֆեկցիաները առաջանում են նաև աբորտից:
— Ի վերջո, որո՞նք են անպտղության շատ տարածված և հաճախ բուժելիհիվանդությունները, Հայաստանում առանձնահատկություններ կա՞ն:
10636157_746914295356123_8454560665553891704_n- Տասնյակ պատճառներ կան, բազմապիսի, անհատական, քանզի յուրաքանչյուր հիվանդ կարող է ունենալ հիվանդությունների տարբեր պատճառներ և դրանց զուգակցում:
Հայաստանում պոլիկիտոզային հիվանդությունների սինդրոմին շատ ավելի հաճախ ենք հանդիպում, քան՝ ասենք, եվրոպական երկրներում, բայց իհարկե, բուժումներ կան: Ունենք հորմոնային, ինֆեկցիոն, ներարգանդային ինսիմիլյացիայի միջոցով բուժումներ և այլն:
Այն ամենը, ինչ այսօր արվում աշխարհում՝ արվում է նաև Հայաստանում, մի բան, որը մի քանի տարի առաջ դեռ երազանք էր Հայաստանի համար: Մենք իրոք առաջխաղացում ունենք, որն առիթ է ուրախության և, իհարկե, հպարտության:
— Վերարտադրողական բժշկության հայկական ասոցացիան ինչպիսի՞միջազգային համանման կազմակերպությունների հետ է համագործակցում:
10625145_746917095355843_1950275404550012649_n- Մենք համակործակցում ենք եվրոպական, ռուսական, ամերիկյան տարբեր ասոցիացիաների հետ և պարբերաբար հյուրընկալվում, հյուրընկալում, կիսվում ենք փորձով, գաղափարներով, կատարում համատեղ աշխատանքներ:
Անցած տարի մեզ մոտ Ճապոնական ասոցիացիայից էինք մասնագետներ հյուրընկալվել, եկել էր նաև պրոֆեսոր Ադամյանը: Աշխատում ենք բոլոր հարթակներում և ինչքան հնարավոր է:
Ի ուրախություն բոլորիս, 2015 թվականին Հայաստանում է լինելու Համահայկական բժիշկների հավաքը: Աշխարհի հայ բժիշկները հավաքվելու են, և ես շատ ուրախ եմ, որ աըդ հանևահավաքին վերարտադրողական բժշկությանն արտակարգ տեղ է հատկացվելու:
Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը