Կյանքը de factoՄիջազգային

Արցախում առայսօր ականազերծվել է 1 548 հա տարածք և 484 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 24 994 պայթուցիկ առարկա․ ՌԴ ՊՆ

3.3kviews

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման խումբը Արցախում շարունակում է ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ ականազերծման ընթացքում Մարտակերտի շրջանում ռուս սակրավորները վնասազերծել են ավելի քան 30 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր:

2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 548 հա տարածք, 484 կմ ճանապարհ, 1 524 շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 994 պայթուցիկ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զինափորձարանում, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է  ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Leave a Response