Կյանքը de factoՀասարակություն

Բացարձակ սուտ է․ ՊՆ-ի արձագանքը՝ Սյունիքում Ադրբեջանին ռազմավարական դիրքեր հանձնելու խոսակցություններին

1.3kviews

Պաշտպանության նախարարությունն արձագանքել է Սյունիքում Ադրբեջանին նոր դիրքեր հանձնելու մասին խոսակցություններին։

«Վերջին ժամերին սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է տեսանյութ, որում պնդում է արվում, թե «Հայաստանի ներկայիս իշխանությունների հրամանով, ՀՀ հարավ-արեւելքում (Սյունիքում), հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին»: Նշված տեղեկությունը բացարձակ սուտ է»,-ասված է հերքման տեքստում։

Հիշեցնենք, որ երեկվանից Տելեգրամի ալիքներում տեսանյութ էր տարածվել, որում նշվում էր, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների հրամանով, ՀՀ հարավ-արեւելքում (Սյունիքում), հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին:

Leave a Response