Կյանքը de factoՀասարակություն

Գեղարքունիքի N զորամասում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, 7 զինծառայող վիրավոր է (լրացված)

49.4kviews

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Կառավարության նիստին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնեց, որ Գեղարքունիքում N զորամասի հրդեհի վերաբերյալ կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը բռնկվել է ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով, դա նախնական վարկածն է, որն այս պահի դրությամբ բավականին հիմանվորվել է։

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել։ 15 զինծառայող զոհվել է, նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ:

Leave a Response