Միջազգային

Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում, Զապորոժիեում մեկնարկում են ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեները

1.3kviews

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում (ԴԺՀ և ԼԺՀ), ինչպես նաև Խերսոնի մարզում և Զապորոժիեի մարզի՝ ներկայում ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքներում կմեկնարկի Ռուսաստանի Դաշնությանը որպես սուբյեկտներ միանալու հարցով հանրաքվեների քվեարկությունը։ Բոլոր չորս մարզերում այն կանցկացվի մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ, գրում է ՏԱՍՍ-ը։

Անհապաղ հանրաքվե անցկացնելու հարցը բարձրացվել է շաբաթվա սկզբին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հանրային պալատների կողմից: Երկուշաբթի նրանք այս պահանջն ուղղել են հանրապետությունների ղեկավարներին։ Ամսաթվերը նշանակվել են երեքշաբթի, խորհրդարանները միաձայն ընդունել են հանրաքվեների մասին օրենքները, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովները՝ հաստատել քվեարկության կարգը։

Նման քվեարկություն կազմակերպելու պահանջին երեքշաբթի միացել են Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները։

Չորեքշաբթի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում ասել է, որ Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչների՝ իրենց ապագայի վերաբերյալ որոշմանը, որը նրանք կընդունեն հանրաքվեներով։

Leave a Response