ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում առաջարկվում է ՀՀ-ում կազմակերպել ավիացիոն մասերի արտադրատեսակների արտադրություն. ՔԱԿ
![](https://gmpress.am/wp-content/uploads/2020/09/zvartnots.thumb_-750x450.jpg)
911views
ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպել ավիացիոն մասերի արտադրատեսակների արտադրություն: Այս մասին հայտնում է Քաղավիացիայի կոմիտեն:
«Այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս առաջարկով կարող են դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե հետևյալ հեռախոսահամարով՝ 060 434 220, Թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանին մինչև սույն թվականի հունիսի 17-ը»,-ասված է հաղորդագրության մեջ:
add a comment