Միջազգային

Եռակողմ համաձայնագրերի հիման վրա աշխատում ենք միասին ամրապնդել անվտանգությունն Անդրկովկասում. Պուտինը շնորհավորել է Ալիևին

593views

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:

Նախագահը նաև հիշեցրել է, որ անցյալ և նախորդ տարի կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա երկրներն աշխատում են միասին՝ ամրապնդելու կայունությունն ու անվտանգությունը Անդրկովկասյան տարածաշրջանում։

Խոսելով այս տարի Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ հռչակագրի մասին՝ ՌԴ ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները նոր, որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելը համապատասխանում է Ռուսաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հիմնարար շահերին։

Leave a Response