ԱռողջապահությունՀասարակություն

Երևանի ԲԿ–ներից մեկում կորանավիրուսով վարակված քաղաքացին հիվանդասենյակի պատուհանից ցած է նետվել

1.1kviews

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:

Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

Leave a Response