Ժամանակավորապես կդադարեցվի Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքների գազամատակարարումը
866
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Տարոնիկ, Առատաշեն, Խորոնք, Ակնալիճ, Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ և ֆերիկ համայնքների գազասպառողների, գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ, Գորայք գյուղերի գազասպառողների և «Ս.Կ. ԿԱԶ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
add a comment