Ժամը 03:00-ի դրությամբ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի, այդ թվում՝ 2 երեխա, վիրավորներինը՝ 35-ի

363views
Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացված տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։
Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա նաև հայտնել է, որ ժամը 03:00-ի դրությամբ խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։ Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։
add a comment