Կյանքը de factoՀասարակություն

Լարված իրավիճակ` ԱԺ-ում. Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ իշխանությունն ու ընդդիմությունը սկսեցին միմյանց վրա շշեր նետել

541views

ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում կրկին լարված իրավիճակ ստեղծվեց, հայտարարվեց ընդմիջում: Լարված իրավիճակը սկսվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ընթացքում:

«Վերջին մեկ օրը ընդդիմադիր խմբակցությունների հարցերն ու ելույթները լսելիս ծիծաղ, ամոթ է առաջանում, ես չեմ կարողանում պատկերացնել՝ մարդը ոնց կարող է նման դատողություն ունենալ»,-ասաց Սարգսյանը:

Նա նշեց, թե ընդդիմությունը փորձում է պատերազմի մեղավոր դարձնել իշխանությանը, սակայն պետք է խոսել նաև նախկին իշխանությունների օրոք եղած խնդիրներին:

«Ֆեյսբուքյան գրառումներ եք բերում, պարոն Գեղամ Մանուկյան, Ձեր ֆեյսբուքյան գրառումը բերեք, որ հանրապետության բնակչության 52-ին, որ ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին, վիրավորել եք: Թե՞ առիթից օգտվում եք, որ վարչապետը կոչ է արել, որ մենք պետք է մնանք կոռեկտության սահմաններում, չպետք է գնանք վիրավորանքների, չպետք է տանք մեկի գլուխը ջարդենք»:

Պատգամավորի այդ արտահայտությանը հետևեց աղմուկ, իսկ Սարգսյանն արձագանքեց. ««Ռազբորկա» չեմ սարքել, ու երևի սխալ է եղել, որ «ռազբորկա» չենք սարքել: Պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ ծառայությունից փողով, զանգով մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են»:

Այս խոսքին հետևեց լարված իրավիճակ, ու պատգամավորները սկսեցին տարբեր իրեր շպրտել իրար վրա: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, հայտարարվեց ընդմիջում:

Leave a Response