530
Դեկտեմբերի 14-ից 16-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կանցկացվի 2023 թվականի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Նշենք՝ Հայկ Մարտիրոսյանը արագ և կայծակնային շախմատի աշխարհի գործող բրոնզե մեդալակիրն է:
Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 14-ից 15-ը՝ 11 խաղափուլով:
Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 16-ին՝ 13 խաղափուլով:
add a comment