Կյանքը de factoՀասարակություն

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը երկարաձգվեց

1.1kviews

Հ ազգային ժողովն ընդունեց կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամսով երկարաձգելու վերաբերյալ նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ մեկական պատգամավոր:

Նախագծի զեկուցողը Արկադի Խաչատրյանն էր, որը նշել էր, թե քննիչ հանձնաժողովը ստեղծվել է դեռ անցյալ տարվա ամռանը՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ պատերազմի հետևանքով, ինչպես նաև պետական համակարգի գերծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր չի եղել ապահովել հանձնաժողովի բնականոն գործունեությունը և հանձնաժողովը կարողացել է իրականացնել իր լիազորությունները միայն վերջին երկու ամսվա ընթացքում:

Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ լինելու արտահերթ ընտրություններ և առաջարկեց, որ գոնե այս ԱԺ-ն մինչ այդ արված աշխատանքները ամփոփի:

Leave a Response