Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) ականապատ դաշտերի քարտեզներ, փոխարենը Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնում 15 հոգու. Ադրբեջանի ԱԳՆ
882
2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) շրջանների շուրջ 92 000 ականների քարտեզները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ ականների քարտեզներ ձեռք բերելու մարդասիրական նախաձեռնության իրականացման գործում միջնորդական ծառայությունների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ որպես մարդասիրական քայլ ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել ազատազրկման դատապարտված 15 հոգու, որոնց ժամկետը ավարտվել է:
add a comment