Պաշտոնական

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա. ԱԳՆ

425views

Երևանը հայտարարում է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնեց Արտգործնախարարության խոսնակ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք եղե՞լ է Վաշինգտոնում նախարարների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն ու հիմա Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է:

«Եթե լինում է հանդիպման պայմանավորվածություն, մենք տեղեկացնում ենք», — ասաց Բադալյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Ադրբեջանն ընդունել է հունվարին Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի հրավերը

Leave a Response