Առողջապահություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1094, մահվան՝ 21 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 189 540 է, մահվան դեպքերինը՝ 4331

4.9kviews

Հայաստանում մարտի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1094 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 189 540-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 3450 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Մարտի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 881 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4331-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 743 է, ընդհանուր առողջացածներինը՝ 170903, փաստացի բուժվողներինը՝  14 306 (մեկ օրում ավելացել է 330-ով): Մեկ օրում արվել է 5753 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 833 912 թեստ:

Leave a Response